Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ կապված Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդման մասին հնչեցված պնդումների հետ։ Երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ Միրզոյանը նշել է, որ այդպիսի հիմքով՝ քաղաքական գործունեության համար, Հայաստանում քրեական հետապնդում չկա։

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Քաղաքական հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարող է լինել միայն այն դեպքում, եթե դրանք պարունակում են սպառնալիքներ, կոչեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խաթարման կամ սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերյալ»,- ասել է ԱԳ նախարարը։

«Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա»,- ընդգծել է Միրզոյանը։

Shares: