X-ի ֆրանսիական գրասենյակներում խուզարկություն է իրականացվել. Իլոն Մասկը կանչվել է Փարիզի դատախազություն

Այսօր՝ փետրվարի 3-ին Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը խուզարկություն է իրականացրել X սոցիալական ցանցի ֆրանսիական գրասենյակներում: Դատախազությունը խուզարկության մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերում: Հարթակի սեփականատեր Իլոն Մասկը և X-ի նախկին գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն կանչվել են ցուցմունք տալու, փոխանցում է rfi-ն։

Փարիզի դատախազության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ X-ի ղեկավար Իլոն Մասկը և հարթակի նախկին գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն ապրիլի 20-ին պետք է «կամավոր հարցաքննության» ենթարկվեն՝ «որպես X հարթակի փաստացի և օրինական տնօրեններ հանցագործությունների կատարման պահին»:

Մասկից և Յակարինոյից բացի, ապրիլի 20-ից 24-ը որպես վկաներ հարցաքննության կներկայանան նաև հարթակի մի քանի աշխատակիցներ։

Shares: