Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպի կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին՝ Նախիջևանում ԱԹՍ-ի ընկնելու դեպքի կապակցությամբ։

Գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ իրանական անօդաչու թռչող սարքերն ընկել են Նախիջևանի օդանավակայանի և դպրոցի տարածքում։

ԱԳՆ-ը նշում է, որ ադրբեջանական կողմը իրեն վերապահում է համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։

Shares: