Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ-ռուսական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի սրվելու վտանգի տակ են։ ՀՀ իշխանությունները, մեր տեղեկություններով, դիմել են որոշ արևմտյան գործընկերների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան վերցնելու և շահագործելու համար։

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը: Արդեն փետրվարի 13-ին նա հայտարարել էր, թե երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։ Փաշինյանը նաև հավելել էր, թե «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։

Ավելին թերթի այսօրվա համարում

Shares: