«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգեւավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել: Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է մեկ կիսամյակին, եւ ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ՝ 2 միլիոն 3 հարյուր հազար դրամի ավելացում է ունեցել։
Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգեւատրվեն։ Պարզվում է՝ դեռեւս հունիսին քննարկել են պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը, սակայն քանի որ դա օրենքի շրջանակներում ընթացիկ տարում հնարավոր չի եղել, որոշել են պարգեւավճարների տեսքով բարձրացումը կատարել:
Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։






