«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող ազգային բարերար, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը և նրան հնարավորություն տալ դուրս գալ ակտիվ քաղաքական դաշտ։
Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթները առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար։
Իշխանության հաշվարկը պարզ է․ Կարապետյանի ազատությունը քաղաքական տեխնոլոգիա է, այլ ոչ իրավաբանություն կամ արդարադատություն:
Ավելին թերթի այսօրվա համարում








