Սարսափում են «Գյումրի 2-ից»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը․ շուրջ մեկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։ Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի։

Փաշինյանն ու նրա խմբակը հետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպես մի արատավոր, հրեշավոր իրողություն: Մինչդեռ դա բնական երեւույթ է, որ իշխանությանը տապալելու համար ընդդիմադիրները միմյանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, հուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանությունը։

Ավելին թերթի այսօրվա համարում

Shares: