Մենք ուզում ենք առիթից օգտվել և շնորհավորել ավելի քան կես միլիոն կենսաթոշակառու մեր հայրենակիցներին, որ նրանց ավելի քան կես տարի տևած պայքարը սկսում է տալ իր առաջին արդյունքները։ Այս մասին կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները բարձրացնելու մասին հայտարարությանը։
Նրա խոսքով՝ նախորդող 7 տարիների ընթացքում նրանց կենսաթոշակն այդքան չէր բարձրացել, ինչքան վերջին որոշման արդյունքում։
Չալաբյանը հիշեցրել է, որ «ՀայաՔվե»-ն դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին էր սկսել թոշակների բարձրացման նախաձեռնությունը։










