ՀՀ-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հայտարարել է, որ ներկայում քննարկվում է հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, և դրա առաջին և ամենաարագ ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը։
«Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված ենք Լարսի անցակետից, և Թուրքիայի հետ սահմանների բացումը տնտեսվարողներին օգնելու է մի քանի առումներով»,-ասել է Ավետյանը:










