Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ 2026 թվականի մարտի 16-ին ստորագրված հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից և, իր գրավոր ու բանավոր դիմումների հիման վրա, կոչվել հանգստյան։
Նույն տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ մինչև նոր նշանակումը իրականացնելով թեմակալ առաջնորդի պարտականությունները։
Բաժանորդագրվել









