Պարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան

Ես շատ ուրախ եմ ու գոհ եմ, որ այդ որոշումները կայացրել եմ, որովհետև այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն  է տալիս «պերաշկի» ուտել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա մարտից ու ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին: Մարտից սկսված՝ մեր ամբողջ պետական կառավարման համակարգն արդեն գիտեր,  որ վարձատրության համակարգ է փոխվելու:
Որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն՝ դե զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, նշեմ, որ ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին, այն համակարգի, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև»,-նշել է նա:

DialecticaNews (https://t.me/DialecticaNews)

Shares: